Posted in Բնագիտություն

Դեղձի չրի օգտակար հատկությունըր

Դեղձը երևի թե ամենահամեղ, բուրավետ և հաճելի մրգերից մեկն է։ Այն իսկապես շատ համեղ է և մայր բնության կողմից լավ լիցքավորված է օգտակար նյութերով։ Իսկ չորացրած դեղձն արդեն հանդիսանում է մի քանի անգամ ավել օգտակար հզորություն ունեցող “նռնակ”, որի “պայթյունից” մեր օրգանիզմը միայն կշահի։
Իսկ ի՞նչ կա այդ նռնակի մեջ․ այնտեղ կա բետա-կարոտին, B խմբի՝ ներառյալ PP, տիամին և B1 վիտամիններ, վիտամին E և այլն։ Այս պարունակությունը համալրում են նաև միներալները՝ կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։

Եվ այսպես, բացի նրանից, որ մեր “նռնակն” ունի շատ գայթակղիչ հոտ և նուրբ համ, այն իր հրաշալի պարունակության շնորհիվ նաև շատ օգտակար է օրգանիզմի համար։ Մասնավորապես այն օգնում է արագ վերականգնվել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածութունից հետո (սա կարծում ենք շատ կհետաքրքրի հատկապես գրասենյակային ծանրաբեռնված աշխատանք կատարողներին), ամրապնդում է իմունիտետը (իսկականն է այս գրիպների և այլ վարակների շրջանում) բարելավում է լեղապարկի աշխատանքը, կանոնավորում է արյան բաղադրությունը՝ կարգավորելով հեմոգլոբինի մակարդակը։ Այս վերջին հատկությունը շատ օգտակար է հատկապես հղիներին, քանի որ դեղձի չիրը նրանց կօգնի վերականգնել օրգանիզմում հանքանյութերի և վիտամիններիր մակարդակը, խուսափել երկաթի պակասից առաջացող սակավարյունությունից, ինչպես նաև տոկսիկոզի դեպքում կազատի սրտխառնոցից։

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Պատրանք

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Չալիկ-փայտե ձողիկ խոր-խորություն զիլ-բարձր և սուր
Գրի՛ր պատրանք-խաբկանք, մութ-աղջամուղջ քաջ-կտրիճ, կուսական-անպիղծ բառերի հոմանիշները:
Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Posted in Ռուսերեն

Պատրանք

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

 

խոր-խորին

  • Գրի՛ր պատրանք-խաբկանք, մութ-խավար, քաջ-ուժեղ, կուսական-անպիղծ բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։