Posted in Հայրենագիտություն

Վանի կերակրատեսակներ

Հացատեսակներ

Վան քաղաքին մէջ ամենէն տարածուած ու յարգի հացը լաւաշն է։ Ամէն ընտանիք հանապազօրեայ հացը կը թխէ իր տան թոնիրին մէջ, քանի մը ամսուայ համար։ Ի տարբերութիւն այլ շրջաններու, Վանի մէջ կը պատրաստեն կլորաւուն լաւաշներ, որոնք ինքն իր վրայ ծալլելէ ետք՝ կը չորցնեն ու կը պահեստաւորեն հացատան առաստաղէն կախուած տաշտակին մէջ։

Continue reading “Վանի կերակրատեսակներ”

Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական Continue reading “Ինքնաստուգում”