Posted in Ճամփորդություններ, Մայրենի, Մարզական

Արատես

Ես գնացել էի Արատես և կուզենայի պատմել, թե այնտեղ ինչ ենք արել։Առաջին օրը մենք որոշեցինք քայլքով Հերմոնից Արատես հասնել ։Երբ հասանք, տեղավորվեցինք տնակների մեջ։Իսկ ճաշից հետո մենք սեղանի խաղերով էինք զբաղվում։Իսկ օրվա վերջում մենք բոլորս միմյանց ծիծաղելի պատմություններ էինք պատմում ։Երկրորդ օրը ընկեր Միքայելի հետ ընդանուր պարապմունք արեցինք, իսկ հետո ձնային խաղեր խաղացինք ։Հետո մենք պատրաստեցինք կարտոֆիլ պլեճ, փախլավա և ադիբուդի, իսկ երրորդ օրը նախաճաշից հետո տարբեր խաղեր խաղացինք և վերադարձանք Երևան:

Posted in Ճամփորդություններ, Մայրենի

Արատեսի մասին

Արատեսը գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը (VII դար), Սուրբ Աստվածածին (X-XI դարեր), Սուրբ Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12 դար խաչքարեր։ Ահա Արատեսի վանքի մասին տեղեկություններ։

Արատեսի վանքը գտնվում է Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին:

13-րդ դարի վերջին Ստեփանոս արքան Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք․ Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր:

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին): Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը:

Posted in Ուսումնական նյութեր

Ամանորյա հրաշք

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում`սաղարթախիտ ու կանաչ: Անտառում միշտ զգացվում է զարմանահրաշ ծաղիկների բույրն, ու լսվում էր բազմագույն թռչունների ուրախ երգը: Անտառում ապրում էին բազմաթիվ գեղեցիկ ու բարի կենդանիներ: Զարմանալի էր, բայց կենդանիները շատ համերաշխ եին ապրում և իրար չէին վնասում: Նրանք միասին խնամում էին անտառը, միասին պատրաստվում էին ձմռան գալուն: Նրանց ամենասիրելի տոնն Ամանորն է: Բոլորը պատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Եվ ահա արջը, նապաստակը և ոզնին որոշեցին գնալ անտառ և ընտրել եղևնի:

-Եղևնին պետք է լինի շատ մեծ և բարձր,- ասաց արջը:
-Ինչո՞ւ բարձր,- զարմացավ նապաստակը:
-Թող այն լինի փոքրիկ, փափուկ և արծաթափայլ, ինչպես ես:
-Ո՜չ, ո՜չ եղևնին պետք է լինի փշոտ և փոքր:
-Իսկ ես ասում եմ, որ այն պետք է լինի մեծ, խոշոր` ինչպես ես,- մռթմռթաց արջը:
Կենդանիները նեղացան, և ամեն մեկը քաշվեց մի կողմ: Արջը փնթփնթալով այս ու այն կողմ գնաց, հոգոց հանեց և ասաց.
-Թող եղևնին լինի բարձր, փշոտ և արծաթափայլ:
-Ճի՜շտ է, ճի՜շտ է,- բացականչեցին ոզնին ու նապաստակը:

Վերջապես նրանք ընտրեցին ամենագեղեցիկ եղևնին: Առավոտյան կենդանիները` խաղալիքներով լցված բազմաթիվ արկղերով, եկան անտառի խորքը և զարմանքից քարացան` ոչ մի եղևնի չէր մնացել:Մարդիկ բոլորը կտրել ու տարել էին: Նապաստակները սկսեցին բարձրաձայն լացել:

-Տեսե՜ք, տեսե՜եք,- գոռաց արջը- այնտեղ հեռվում մի փոքրիկ եղևնի կա, թող այն լինի մեր տոնածառը:

-Տոնածառը փոքր, բայց մեր սրտերը թող լինի մեծ ու բարի- շատախոսեց սկյուռիկը:

Կենդանիները զարդարեցին եղևնին և հեռացան: Ամանորյա գիշերը կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա Ձմեռ Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:

Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
Կարդացել էի Ամանորյա հրաշք հեղինակը Ինեսսա Պողոսյան
Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա Ձմեռ Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:
Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից: