Posted in Մայրենի

Վահացնի ծնունդը

1․Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։

  • Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:
    Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
  • Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
    Ծիրանագույն, կարմիր, խարտյաշ, բոցագույն
  • Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:
    Վահագն ծնվել է երկնքից,ծովից,երկրից,կրակից։
  • Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:
    Նա հուր մազեր ուներ, մորուքը բոցկլտում, իսկ աչքերը արեգակներ։
    Ունեմ շեկ մազեր, մորութ չունեմ, աչքերը կանաչ,շագանակագույն և մոխրագույն։
  • Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:
    Երևակայական
  • Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
    Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
    Երկնում էր և ծիրանի ծովը.
    Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.Եղեգան փողից ծուխ էր ելնում,
    Եղեգան փողից բոց էր ելնում, 

    Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
    Նա հուր մազեր ուներ,
    Ուներ բոցեղեն մորուք,
    Եվ աչքերն էին արեգակներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *