Մայրենի

1.Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:

Թարգմանել, հագուստ, կարգ, պարցևատրել, երցիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ

2.Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:

Արեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր:

Մայրենի

Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Բառերի շարքից ընտրի՛ր մի քանիսը և փոքրիկ պատմություն հորինի՛ր:

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, խաբկանք, աղբանոց, իբրև, եղբայր:

Նուկիմ քաղաքը

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

1-ին մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հարայ – հրոց-աղմուկ աղաղակ Պատգամ-առաջարկություն
Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:օր,օրհնել

էս,էլ,էտ,էսպես

Մայրենի

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

խաշամ-խազալ  փեշ-զգեստի քղանցք որոտալ-թնդալ

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:մշուշ-մառախուղ  շղարշի-քող  քամի-փոթորիկ

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում

քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի պեշերն են քաշքշում։

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,Աշնան գույներ եմ տեսնում

բ)  ի՞նչ ձայներ ես լսում Տերևների խշխշոցներ

Մայրենի

«Չեմ հասկանում»․․․ կենդանին

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց։
Ավելին։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…

Մի քանի նախադասությամբ պատմի՛ր բլոգումդ, թե ի՞նչ նոր բան սովորեցիր ամսագրի այս համարը կարդալուց հետո։

Ավստրալիան նշանակում է հարավային երկիր։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ գնացին դրին հեռավոր հարավային այդ  երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Եվրոպացիները հարցրեցին․
—Ի՞նչ է սա։
Բնիկները պատասխանեցին.
—Կեն-գու-րու քեն-գու-րու։
Այսինքն Ես քեզ չեմ հասկանում։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն  կոչում կենգուրուների երկիր։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի  Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ-ծաղիկ
առծ-ծառ
ծանհեվի-հեծանիվ
ատուպհան-պատուհան
րեախե-երեխա

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ….
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց…

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես:

Սոխ

Ճամփորդող ջեկոն Ստեպան Զորոյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

— Կարելի՞ է։

— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց

կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։

«Երևի հավ է», մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

— Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։

Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։

— Ձեր տոմսը, ձեր տոմսը,— կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

— Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.

— Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր .ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

— Սա ի՞նչ բան է,— ասում է կոնդուկտորը,— ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բե րել վագոն:

— Ի՜նչ կա որ,— ասում է պառավը շանը գրկելով,— զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

— Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,— զայրանում է կոնդուկտորը։— Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

— Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

— Չի՛ կարելի,— կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։

Պառավը չի համաձայնում։

— Չեմ կարող,— ասում է,— շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։

— Դե՛ իջեք։

— Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

— Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.

— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

2-րդ մաս

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

— Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,— ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

— Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,— զարմացավ նա։

— Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,— նկատեց մեկը,— գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.

— Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

— Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ— ըհը՛— թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։

— Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,— ասաց նա։— Միևնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։

Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր և առաջադրանքներ

Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Լենինական – Գյումրի

Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.
ձայն ծպտուն չհանել — լռել
իրավունք տալ – թողնել, թույլատրել
վնաս տալ — վնասել
Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.
պառավը
ուղեկցորդը
ճանապարհորդներից մեկը
Պատմությունը համառոտ պատմի՛ր:
Գյումրի քաղաքից գնացք նստեց մի տատիկ։ Նրա ձեռքին կար մի զամբյուղ։ Վագոնում տատիկը զամբյուղը դրեց ոտքերի տակ և սկսեց կարդալ։ Գնացքը տեղից շարժվեց, տոմսերը ստուգելիս կոնդուկտորը նկատեց զամբյուղի մեջ թաքցրաց շանը։ Նա պահանջեց, որ տատիկը շանը իջեցնի գնացքից։ Տատիկ չհամաձայնեց, բայց կոնդուկտորը պառավից շանը խլեց և իջեցրեց գնացքից։ Գնացքը շարժվեց առանց շանը։ Հաջորդ կանգառում շունը ներս ընկավ վագոն և թռավ տատիկի գիրկը, սակայն նորից հայտնվեց կոնդուկտորը և նորից շանը իջեցրեց վագոնից, տատիկը տխրեց և լաց եղավ։ Այդ շունը իր տղայի շունն էր։ Երբ գնացքը տեղից շարժվեց, Ջեկոն վազեց նրա ետևից և ցատկեց աստիճանահարթակի վրա։Այդպես Ջեկոն խորամանկեց, կոնդուկտորը տեսնելով Ջեկոյի ճարպկությունը և համառությունը ստիպած եղավ շանը թողնել վագոն։

Ի՞նչ կպատմես շնիկի մասին:
Շնիկը շատ ճարպիկ և համառ էր, քանի որ նա անընդհատ ցատկում էր աստիճանահարթակի վրա և մտնում էր վագոն։

Պատմությունը ինչպե՞ս կպատմի շնիկը:
Ես տատիկի հետ նստեցի վագոն, բայց կոնդուկտորը եկավ տոմսերը ստուգելու և նկատեց ինձ։ Նա ինձ հեռացրեց գնացքից, բայց ես ամեն անգամ ցատկում էի աստիճանահարաթակին և մտնում վագոն։

Արդարացրո՛ւ տատիկին:
Տատիկը խոստանում էր, որ շանը կպահի իր մոտ և բաց չի թողնի, քանի որ նա ամեն կերպ փորձում էր շանը հասցնել Երևան։

Արդարացրո՛ւ կոնդուկտորին:
Կոնդուկտորը ճիշտ էր ՝ վագոն չի կարելի կենդանի մտցնել։ Մեղադրի՛ր տատիկին:

Տատիկը չէր հետևում կանոններին և շանը մտցրել էր վագոն։

Մեղադրի՛ր կոնդուկտորին:
Կոնդուկտորը ուզում էր փչացնել տատիկի նվերը իր տղային։

Հորինի՛ր. Ջեկոյի նոր արկածները
Տատիկը , երբ իջնում է գնացքից, կորցնում է իր շարֆը և Ջեկոյին։ Ջեկոն տեսնում է տատիկի շարֆը և հոտոտելով գտնում է տատիկին։ Տատիկը շատ – շատ է ուրախանում, բայց բանն այն էր, որ տատիկը կորցրել էր իր տղայի տան ճանապարհը։ Ջեկոն չգիտեր, թէ ինչպես գտնել տղային, բայց նա հանդիպում է իր ընկեր Լեկոյին։ Լեկոն և Ջեկոն միասին գտնում են տղայի տան ճանապարհը։

Իմ երազանքը

Դեռ շատ փոքր ժամանակվանից ուզում էի դառնալ մոդելավորող։ Սիրով տիկնիկներիս համար կարում եմ  գեղեցիկ զգեստներ ։Դա իմ աենասիրելի զբաղմունքն է։ Երազում եմ կարի խմբակ հաճախելու մասին, որպեսզի հմտանամ այդ ոլորտում և դառնամ հագուստի հայտնի մոդելավորող։

Ամենագեղեցիկը ,որ տեսել են իմ աչքերը

Ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը՝ դա մեր ամառանոցի բազմատեսակ և բազմագույն ծաղիկներն են։ Նրանք շատ անուշ բույր ունեն։ Նաև ամենագեղեցիկը, որ տեսել են իմ աչքերը աշունն էր Ջրվեժ անտառապարկում։ Ամենուր թափված դեղին, կարմիր տերևները, տերևաթափ եղած ծառերն ու լիճը էլ ավելի էին գեղեցկացրել անտառապարկը։

Տարօրինակ Հարցեր

Ինչու աչքերը դեմքը  ունեն։    Որովհետև մենք աչքերով տեսնում ենք։

Ինչու ականջները նապաստակ ունեն։ որովհետև նրա ականջից հրմար է բռնել

Ինչու արմատը ծառ ունի ։Որովհետև առանց արմատ ծառը չեր աճի։

Ինչու եղունգը ձեռք ունեն  ։Որովհետև ձեռքի վրա եղունգ է աճում