Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:
Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:
Վեհ,մեծահոգի,հպարտ

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:
արքա-թագավոր
խոշոր-մեծ
վեհ-վսեմ
կասկածել-երկմտել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:
ոչ-այո
ծանր-թեթև
խոշոր-մանր
մեծահոգի-փոքրոգի
ոչնչացնել-առաջացնել
կուշտ-սոված
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:
Ընձառյուծ

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։
Գնում,նախազգուշացնելով,կրելու,կոչել,կասկածում։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։
700-Յոթ հարյուր
800-ութ հարյուր
300-երեք հարյուր
230-երկու հարյուր երեսուն

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Տարօրինակ որսի։
Ցածր մռնչոցով։
Կենդանիների արքան։

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-հյուսվածք,կազմվածք,սանրվածք,

-ային-հյուսիսային,կարգային,արևային

-ական-դասական,հայկական,վրացական

-ակ-գետակ,ծովակ,նավակ

-եղեն-քաղցրեղեն,ամանեղեն,հրուշեղեն,

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։
խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *