Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված տարվա չորս եղանակների հերթափոխումը:
Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ:
2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:
արևադարձի – դեկտեմբերի 22-ը և հունիսի 22-ը
գիշերահավասարի – մարտի 21-ը և սեպտեմբերի 23-ը
3. Ի՞նչ են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
4. Ո՞րն է նահանջ տարին:
Ամեն չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի: