Երկրաչափական խորհրդակարգում, 2331q եռանկյունին, հիմնարար և արարիչ խորհրդանշան է։ Եռանկյունին ունի մակերես առանց խորության, իսկ հարթությունից դուրս եռանկյունին միավորվելով չորրորդ չափման հետ, ստեղծում է ծավալ. այդ երկրաչափական մարմինը բուրգն է։ Բուրգը քառակի կրկնված եռանկյունին է՝ ուղղված դեպի երկինք։ Եռանկյունին գաղտնի մեկնաբանություններում համարվում է կրակի խորհրդանշան։ Այնպես որ, հնարավոր է Պլինիուսն ու հին աշխարհի շատ գրողներ ճիշտ էին. նրանք բուրգին նույնացնում էին ծիսական կառույցի հետ, քանզի այն եղել է ձեռնադրման տեղ, ուր հոգու բոցով սկզբնավորվելով բարձրանում էր Իսիդայի ՙծածկոցը՚։