Posted in Հայրենագիտություն

Հայաստանի հեթհանոսական և քրիստոնեական ժամանակաշրջանի կառուցների ուսումնասիրությունը

Գառնու հեթանոսական տաճար

Գառնիի տաճար – Սուսաննա Հակոբյանի բլոգ 🌺

Գառնի հեթանոսակն տաճարը գտնվում է    Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

պատմական վկայությամբ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Նա 66թ. Հռոմում գահադրվելուց հետո վերադառնում է Հայաստան և սկսում մի շարք շինարարական աշխատանքներ: Նա վերանորոգում է Գառնիի ամրոցն ու այնտեղ ձեռնամուխ լինում նոր հուշարձանների կառուցմանը: Գառնիի ամրոցում է կառուցվում Գառնիի տաճարը, արքունական բաղնիքը, իսկ 7-րդ դարում նաև Սբ. Սիոն եկեղեցին: Նրա շուրջ տարածվում է Ազատ գետի կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան:

Այն հայկական ճարտարապետության անտիկ շրջանի եզակի ամրաշինական համալիր կառույց է: Կան վարկածներ, ըստ որի տաճարը նվիրված է եղել հեթանոս արևի աստված Արեգ-Միհրին: Հայ արքաներից Տրդատ Ա-ն իր հովանավոր աստված էր համարում հենց նրան և մասնագետները տրամաբանական են համարում, որ Տրդատն իր գահակալությունից հետո Գառնի գյուղում կառուցած լինի իր հովանավոր աստծոն նվիրված տաճար: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *