Posted in Բնագիտություն

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Continue reading “Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները”

Posted in Բնագիտություն

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Continue reading “Գետեր”

Posted in Բնագիտություն

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  ևկենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիրմոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Continue reading “Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները”

Posted in Բնագիտություն

Տիեզերք

1. Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա

Continue reading “Տիեզերք”

Posted in Բնագիտություն

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը: Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ:

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

արևադարձի – դեկտեմբերի 22-ը և հունիսի 22-ը

գիշերահավասարի – մարտի 21-ը և սեպտեմբերի 23-ը

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

4. Ո՞րն է նահանջ տարին:

Ամեն չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Posted in Բնագիտություն

Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Հարցեր
1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները:

Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:

Continue reading “Երկրի ձևը, չափերը: Գլոբուս”

Posted in Բնագիտություն

Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Հարցեր

  1. Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:

Պարզ նյութերը կազմված են մի տեսակի տարրերից, իսկ բարդ նյութերը մեկից ավել տեսակի տարրերից։

Continue reading “Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր”

Posted in Բնագիտություն

Նյութերի երեք հիմնական վիճակները

Առաջադրանք 1
Թվարկե՛ք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ

ոսկի, ապակի

բ) հեղուկ

ջուր, ձեթ

գ) գազային

օդ, թթվածին

Առաջադրանք 2
Թվարկե՛ք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

պլաստիկ, թուղթ, ապակի, փայտ, կավ

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ:

պինդ – Պղինձ, ոսկի, ապակի, փայտ, պողպատ, արծաթ

հեղուկ – ջուր, կաթ, նավթ

գազային – թթվածին, գոլորշի, ջրածին