Posted in Բնագիտություն

Մարմիններն ու նյութերը մեր շրջապատում

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր իրեր։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը բաժանվում են երկու խմբի օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը գերակշռող են բուսական և կենդանական աշխարհներում: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

Հարց 1

Մարմիններ Նյութեր
Սեղան փայտ
Տուն քար
Հարց 2

Թվարկե՛ք երկու նյութ, որոնցից կարելի է պատրաստել բաժակ, քանոն :

բաժակ – պլաստիկ,

Քանոն – փայտ

Հարց 3

Թվարկե՛ք երեք առարկա, որոնք կարելի է ապակուց պատրաստել:

Պատուհան, հայլի, լամպ

Posted in Բնագիտություն

Բնության ուսումնասիրման մեթոդները . դիտում, փորձ, չափում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:

Բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

  1. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:

Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։

  1. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:

Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք:

  1. Նկարագրեք որևէ փորձ։

Ես փորձել եմ ձեթը խառնել ջրին և տեսել եմ, որ դրանք չեն խառնվում։

  1. Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները:

երկարությունը – մմ, սմ, դմ, մ, կմ

ժամանակը – վրկ, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, դար

զանգվածը – գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոննա

Posted in Բնագիտություն

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։Անձրևի հետևանքով կրկին լցվում են գետերը, ծովերը և աճում են տարբեր բույսեր։
  2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Posted in Բնագիտություն

Երրորդ ուսումնական շրջան․ բնագիտություն

Մաքուր պահենք մեր օդը

Դեղձի չրի օգտակար հատկությունըր

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Լույս և ձայն

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Հողը

Posted in Բնագիտություն

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

բույսերն աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում, տներում։

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

 

Բույսի ստորգետնյա հավածը արմատն է, իսկ վերգետնյա հատվածը պտուղը, տերևները

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:Պետք է խնամենք և ջրենք
  2. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  3. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։Բույսը թթվածին է տալիս, որ կենդանիները,մարդիկ կարողանան շնչել և առողջ լինել։
Posted in Բնագիտություն

Հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:

Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Հարցեր
1Փորձե՛ք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:Հողը կազմված է ջրից,հումուսից

Posted in Բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:Ալյումին,ապակի,պլասմաս,փայտ,կավ։
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ-նյութ, աթոռ-մարմին, սեղան-մարմին, ոսկի-նյութ, մատանի-մարմին, գրիչ-մարմին, պատուհանմարմին, պղինձ-մարմին, պայուսակ-մարմին, բաժակ-մարմին:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին-պինդ, երկաթ—պինդ, ոսկի-պինդ, գոլորշի-գազային, ջուր-հեղուկ, նավթ-հեղուկ, թթվածին-գազային,  արծաթ-պինդ, փայտ-պինդ, ապակի-պինդ

Posted in Բնագիտություն

Դեղձի չրի օգտակար հատկությունըր

Դեղձը երևի թե ամենահամեղ, բուրավետ և հաճելի մրգերից մեկն է։ Այն իսկապես շատ համեղ է և մայր բնության կողմից լավ լիցքավորված է օգտակար նյութերով։ Իսկ չորացրած դեղձն արդեն հանդիսանում է մի քանի անգամ ավել օգտակար հզորություն ունեցող “նռնակ”, որի “պայթյունից” մեր օրգանիզմը միայն կշահի։
Իսկ ի՞նչ կա այդ նռնակի մեջ․ այնտեղ կա բետա-կարոտին, B խմբի՝ ներառյալ PP, տիամին և B1 վիտամիններ, վիտամին E և այլն։ Այս պարունակությունը համալրում են նաև միներալները՝ կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։

Եվ այսպես, բացի նրանից, որ մեր “նռնակն” ունի շատ գայթակղիչ հոտ և նուրբ համ, այն իր հրաշալի պարունակության շնորհիվ նաև շատ օգտակար է օրգանիզմի համար։ Մասնավորապես այն օգնում է արագ վերականգնվել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածութունից հետո (սա կարծում ենք շատ կհետաքրքրի հատկապես գրասենյակային ծանրաբեռնված աշխատանք կատարողներին), ամրապնդում է իմունիտետը (իսկականն է այս գրիպների և այլ վարակների շրջանում) բարելավում է լեղապարկի աշխատանքը, կանոնավորում է արյան բաղադրությունը՝ կարգավորելով հեմոգլոբինի մակարդակը։ Այս վերջին հատկությունը շատ օգտակար է հատկապես հղիներին, քանի որ դեղձի չիրը նրանց կօգնի վերականգնել օրգանիզմում հանքանյութերի և վիտամիններիր մակարդակը, խուսափել երկաթի պակասից առաջացող սակավարյունությունից, ինչպես նաև տոկսիկոզի դեպքում կազատի սրտխառնոցից։