Posted in Բնագիտություն

Ամերիկաի հայտնագործումը

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը:

Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:
Որոշ ժամանակ անց նավա­խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր­վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա­ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը:

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե­տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու­նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ­նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա­րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:Որ կարողանային թանկարժեք ապրանքներ բերեին մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ:
Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան: Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ:
Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար: Նա ոչ թե Ասիան հայտնագործեց, այլ նոր աշխարհ ։
Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի: Կոլումբիա
Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *